ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

«Քրիստոնեությունը «տրակտորի ցեպի» հաստության ոսկե շղթան չէ»

«Քրիստոնեությունը «տրակտորի ցեպի» հաստության ոսկե շղթան չէ»
13.07.2022 | 07:19

Ծառուկյանի նախաձեռնությունից վրդովվում եք ու ճիշտ եք անում:
Եկեղեցին էլ է ճիշտ:
Սակայն գիտե՞ք երբ պետք է վրդովվեիք՝ երբ նա իր տան «հայաթում» եկեղեցի էր կառուցում, վրդովվեիք ԲՀԿ-ին գրկած հետ ու առաջ, աջ ու ձախ «թեքվելիս» ու «ծռվելիս», քաղաքական անդեմ վոյաժներ անելիս, տուկի թել ու «կարտոշկա» բաժանելիս, «զադնի» ու կրկին «զադնի դնելիս»:


Քրիստոնեությունը «տրակտորի ցեպի» հաստության ոսկե շղթան չէ, երկու-երեք կիլոգրամանոց ադամանդներով զարդարված խաչը չէ, միայն ղժժալով, նկարվելով, սելֆի անելով, աղմկելով եկեղեցի մտնելն ու մոմ վառելը, մատաղ անելը, եկեղեցի կառուցելը, հիմա էլ արձան կառուցելը չէ:


Եկեղեցին ձեր մեջ կառուցեք:
Դա խոր հավատք է, քրիստոնեական արժեքներն իմանալ, հարգել և դրանցով առաջնորդվել է, դա աստվածահաճո ապրելակերպ ու կենսակերպ է:
Ա՛յն, ինչ չունեն մեր իշխանավորները, իրենց էլիտա համարող չինական գյուղում արտադրված էլիտար գոյանքները, կոնգլոմերատի վերածված զանգվածները:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9832

Մեկնաբանություններ